YouTube-ը նշում է իր 10 ամյակը։ Այն սովորական տեսահաղորդագրությունների ծառայությունից այս ժամանակահատվածում վեր է ածվել տեսանյութերի լիարժեք սոցիալական ցանցի, որտեղ կարելի է առաջ տանել սեփական հաշիվը և նույնիսկ գումար աշխատել։

clips-1

Ծառայությունը հիմնադրեցին PayPal-ի նախկին աշխատակիցներ՝ Չեդ Հերլին, Սթիվ Չենը և Ջավեդ Քարիմը։ Ծառայությունը ստեղծելու համար նրանք օգտագործեցին Flash Video տեխնոլոգիան, որը թույլ էր տալիս ստանալ բավական որակյալ պատկեր՝ տվյալների հարաբերական ոչ մեծ ծավալի դեպքում։ Արդեն 1.5 տարի հետո այն դարձավ այն աստիճան հանրաճանաչ, որ YouTube-ի հիմնադիրներին առաջարկ եկավ Google-ից։ Google-ն այն գնեց 1,65 միլիարդ դոլարով։

Այսօրվա դրությամբ, YouTube-ը տեսանյութերի ներբեռնման ամենահանրաճանաչ ռեսուրսներից մեկն է։ Ամեն րոպե այստեղ են ներբեռնում 48 ժամ տեսանյութ։ 2015 թ.-ի հունվարին, ռեսուրսը ամբողջությամբ հրաժարվեց Flash Video տեխնոլոգիայից և անցավ HTML5-ին։

YouTube-ը նշում է իր 10 ամյակը
0Ընդհանուր գնահատական
Ընթերցողի գնահատականը: (0 Գնահատականներ)
0.0